Մատչելիության հղումներ

ՀԴԲ․ Օռլանդոյի ակումբի վրա հարձակվողը ուշադրության կենտրոնում է եղել դեռ 2013-ից


ԱՄՆ - Ոստիկանությունը խուզարկում է Օմար Մաթինի տունը

ԱՄՆ - Ոստիկանությունը խուզարկում է Օմար Մաթինի տունը

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ Օռլանդոյում միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ ներխուժած զինված տղամարդն իրավապահների ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 2013 թվականից:

Ըստ իրավապահների՝ աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ-ի քաղաքացի Օմար Մաթինը երեք տարի առաջ գործընկերներին ասել էր, թե կապեր ունի ծայրահեղականների հետ:

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ահաբեկչություն է որակել Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ:

XS
SM
MD
LG