Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Օռլանդոյի գիշերային ակումբում․ զոհվել է 50 մարդ


Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 50 մարդու, վիրավորել՝ 53-ին և պատանդ վերցրել մյուսներին:

Ոստիկանությունը «Պուլս» ակումբ է մուտք գործել կրակոցներից մոտ երեք ժամ անց և սպանել պատանդներ վերցրած զինյալին: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում են որակել:

Հարձակումն իրականացրել է Օմար Մաթինը, ով աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի է:

«Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ՀԴԲ գործակալ Ռոնալդ Հոփերն ասել է, որ Օմար Մաթին կարծես թե «արմատական իսլամիստական գաղափարախոսության հակումներ է ունեցել»:

XS
SM
MD
LG