Մատչելիության հղումներ

«Ռոսատոմ»-ը հաստատում է 2016-ին Իրանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու ծրագրերը


«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաստատել է տեղեկությունները, որ Ռուսաստանի պետական միջուկային կորպորացիան պատրաստվում է 2016 թվականին սկսել Իրանի Բուշերի ատոմակայանում երկու նոր էներգաբլոկների կառուցումը:

«Այս տարի մենք կսկսենք երկրորդ և երրորդ բլոկների շինարարությունը», - «ԻՏԱՌՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կիրիենկոն:

Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը ևս կառուցվել է ռուսաստանյան ընկերությունների կողմից և շահագործման է հանձնվել 2011 թվականին:

2014-ի նոյեմբերին Մոսկվան և Թեհրանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնցով նախատեսվում է 8 ատոմային էներգաբլոկ կառուցել Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG