Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-ին մրցանակներ է հանձնել մի խումբ գիտնականների և արվեստագետների:

Բժշկության ոլորտում՝ մոլեկուլյար իմունիտետի ասպարեզում իրականացված հետազոտության համար, Պուտինը մրցանակ է հանձնել Սերգեյ Նեդոսպասովին:

Ակադեմիական փոքր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը մրցանակի է արժանացել ռուսաստանյան և համաշխարհային թատրոնի զարգացման գործում իր ունեցած ներդրման համար:

Այլ մրցանակակիրների թվում էին Կուբանի կոզակական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Զախարչենկոն, կինոռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը:

Մոսկվայում և այլ քաղաքներում ԽՍՀՄ-ից Ռուսաստանի անկախության հռչակման օրը նշվել է համերգներով, փառատոններով և հրավառություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG