Մատչելիության հղումներ

Ֆլորիդայում հարձակման է ենթարկվել միասեռականների գիշերային ակումբը, կա 20 զոհ


«Պուլս» ակումբը Օռլանդոյում
«Պուլս» ակումբը Օռլանդոյում

Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 20, վիրավորել՝ 42 մարդու և պատանդ վերցրել մյուսներին:

«Ժամը 5-ի մոտ որոշում կայացվեց փրկել պատանդներին: Մեր ոստիկանները փոխհրաձգության մեջ մտան կասկածյալի հետ: Կասկածյալը սպանված է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օռլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինան:

Ոստիկանապետի խոսքով, փոխհրաձգության ժամանակ առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է, սակայն իրականացված գործողության արդյունքում հաջողվել է 30 մարդու կյանք փրկել:

Կասկածյալը զինված է եղել հրացանով և ատրճանակով, բացի այդ կրել է անհայտ մի «սարք», նաև ասել է Ջոն Մինան:

Ոստիկանությունը առայժմ չի բացահայտում կասկածյալի անունը: Իշխանությունները տեղի ունեցածը «ահաբեկչություն» են որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG