Մատչելիության հղումներ

Գերմանական Բունդեսթագի ծագումով թուրք 11 պատգամավորներին, ովքեր հունիսի 2-ին կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին` ոստիկանության կողմից թիկնապահներ են տրամադրվել: Այս մասին AFP գործակալությանը հաղորդել է Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Նրա խոսքով Բունդեսթագի անդամների հանդեպ ուժեղացված ոստիկանական հսկողությունը սահմանվել է շաբաթ օրը` հունիսի 11-ին:

Նույն օրը, Spiegel-ի տեղեկություններով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բունդեսթագի թուրք պատգամավորներին խորհուրդ է տվել առժամանակ զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից:

«Թուրքիա նախատեսված այցերը հարկավոր է չեղյալ հայտարարել անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել էին գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG