Մատչելիության հղումներ

Հունիսի 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ


Հունիսի 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-17-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 16-17-ը նույնքան կնվազի:

Երևանում նույնպես հունիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին‵ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

XS
SM
MD
LG