Մատչելիության հղումներ

Ուժեղ քամին վնասներ է պատճառել Կոտայքի մարզում


Հունիսի 11-ի ուժեղ քամին զգալի վնասներ է պատճառել Կոտայքի մարզում՝ պոկվել են տանիքներ, շրջվել են սյուներ, արմատախիլ են եղել ծառեր:

Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Նոր Գեղի գյուղում գտնվող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և հրշեջ-փրկարարների օգնությամբ ուղղել գազատար խողովակը:

Բացի այդ, պոկվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մի շարք անասնագոմերի տանիքները, կոտրվել են պատուհաններ, քանդվել է մոտ 20 քմ պարիսպ և պոկվել 2 էլ.սյուն:

Կոտայքի մարզի Հատիս գյուղում պոկվել են երեք շինությունների տանիքները, փլվել է մեկ օժանդակ շինության արտաքին պատը:

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում պոկվել է մեկ տան տանիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG