Մատչելիության հղումներ

Աֆղանստանը ողջունել է ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվումը Թալիբանների դեմ պայքարում


Աֆղանստանը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ ավելի մեծ լիազորություններ տրամադրել ամերիկյան զինված ուժերին՝ Թալիբանների դեմ պայքարող աֆղանական ուժերին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դովլաթ Վազիրին «Ֆրանսպրեսի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ամերիկյան ուժերի «ներգրավվումը կօգնի ընդլայնել աֆղանական բանակի կարողությունները» ռազմական գործողությունների ընթացքում:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը այսուհետև ավելի ակտիվորեն կաջակցեն Աֆղանստանին թե՛ օդում, թե՛ գետնի վրա:

Աֆղանստանում այս պահին 9,800 ամերիկացի զինծառայող է տեղակայված: Ամերիկացի զինվորականները հիմնականում խորհրդատվական աջակցություն են տրամադրում, ինչպես նաև օգնում են աֆղանական բանակի վերապատրաստման հարցում:

XS
SM
MD
LG