Մատչելիության հղումներ

Կիևում սեռական փոքրամասնությունների իրավունքներին նվիրված երթ է անցկացվել


Ուկրաինայի մայրաքաղաքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներին նվիրված «Հավասարության երթը» հունիսի 12-ին անցել է առանց լուրջ միջադեպերի: Երթն անցկացվել է ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ: Որոշ տվյալներով, երթի շուրջ 1,000 մասնակիցներին ուղեկցել է 6,000 ոստիկան: Երթին ներկա են գտնվել Ուկրաինայում Շվեդիայի դեսպան Անդրեաս ֆոն Բեքերաթը, Եվրոպական խորհրդարանի Կանաչների խմբակցության նախագահ Ռեբեկա Հարմսը, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Սերգիյ Լեշչենկոն:

Ուկրաինական պահպանողական «Աջ սեկտոր» շարժման խոսնակ Արտեմ Սկորոպադսկին օրեր առաջ կարծիք էր հայտնել, որ «հունիսի 12-ին Կիևում արյուն է հեղվելու»:

Անցած տարի անցկացված համանման երթի մասնակիցները հարձակման էին ենթարկվել սեռական փոքրամասնությունների իրավունքների հակառակորդների կողմից, ինչի հետևանքով վիրավորվել էր 10 ցուցարար և 5 ոստիկան:

XS
SM
MD
LG