Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Մարսել քաղաքում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները հունիսի 11-ի երեկոյան հարձակվել են անգլիացի ֆուտբոլասերների վրա, այն բանից հետո, երբ Ստադ Վելոդրոմ մարզադաշտում Ռուսաստան - Անգլիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1 - 1 հաշվով:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականի հարցով կարգապահական գործընթաց կբացվի, որի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

Հունիսի 11-ին ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում ՈՒԵՖԱ-ն «խստորեն դատապարտել է Մարսելի միջադեպերը» և հայտարարել, որ «նման բռնի գործողություններ կատարող անձինք ֆուտբոլում տեղ չունեն»:

XS
SM
MD
LG