Մատչելիության հղումներ

Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ


ԼՂ ՊԲ զինվորները ճաշում են ղարաբաղյան շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինվորները ճաշում են ղարաբաղյան շփման գծում, արխիվ

N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը և Օվսաննա Ադամյանը մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնի է դարձել դատական տեղեկատվական համակարգից։

Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապրիլի 4-ին նա, աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը, հանցավոր համաձայնության է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ և յուրացրել զգալի չափի պարենամթերք, իսկ Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նա, զբաղեցնելով նույն զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը, հանցավոր համաձայնության գալով Մհեր Զարոյանի հետ, յուրացրել է զգալի չափի պարենամթերք։

Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը քննվելու է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում։

XS
SM
MD
LG