Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կրկին հետաձգում է Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցի քննարկումը


Եվրամիության ղեկավարները մեկ անգամ ևս հետաձգեցին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցի քննարկումը, այս անգամ՝ մինչև հունիսի 20-ը: Այս որոշումը կայացվեց Եվրամիության անդամ պետությունների ներքին գործերի և արդարադատության նախարարների` երեկ Բրյուսելում կայացած համաժողովի ժամանակ:

«Մենք հասկանում ենք, որ այս խնդիրը Վրաստանի համար խիստ կարևոր է: Բայցևայնպես, Եվրամիությունը պետք է նախ այնպիսի մեխանիզմ մշակի, որը հնարավորություն կտա շտկել իրավիճակը, եթե մենք հանկարծ բախվենք ազատ վիզային ռեժիմի խախտման զանգվածային դեպքերի», - մեկնաբանելով երեկ կայացված որոշումը, նշել է Գերմանիայի ներքին գործերի պետքարտուղար Էմիլի Հաբերը:

Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու սկզբունքային որոշումը Եվրահանձնաժողովը ընդունել էր դեռ մարտ ամսին` խորհուրդ տալով ԵՄ անդամ պետություններին և Եվրոպական խորհրդարանին վավերացնել համաձայնագիրը: Դրա ուժի մեջ մտնելու դեպքում Վրաստանի` կենսաչափական անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կստանա առանց մուտքի վիզայի առավելագույնը 90 օր ժամկետով մուտք գործել Շենգենի գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG