Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Իրանի Իսլամական Հանրապետությանը` երկու երկրները միմյանց կապող երկաթուղու «Ռեշտ-Աստարա» հատվածի շինարարությունն իրականացնելու համար:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տվյալներով, այս համաձայնությունը ձեռք է բերվել դեռ մայիս ամսին` Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի` Թեհրան կատարած այցի ընթացքում: Ադրբեջանական աղբյուրների տեղեկություններով, Իրանին 500 միլիոն դոլարի վարկը հատկացնելու է երկրի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` Ադրբեջանի Միջազգային բանկը:

XS
SM
MD
LG