Մատչելիության հղումներ

Եվրո-2016-ը մեկնարկեց տանտերերի հաղթանակով


Ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն Ռումինիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո, Սեն Դենի, 10-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն Ռումինիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո, Սեն Դենի, 10-ը հունիսի, 2016թ.

Րոպեներ առաջ Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության առաջին հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ։

Գոլերի հեղինակներ դարձան դաշտի տերերից՝ Օլիվիե Ժիրուն՝ 57-րդ րոպեին, և Դիմիտրի Պայեն՝ 89-րդ րոպեին, ռումինացիներից՝ Բոգդան Ստանկուն՝ 65-րդ րոպեին, 11-մետրանոցից։

Խաղին նախորդեց Եվրո-2016-ի բացման հանդիսավոր արարողությունը։

Շաբաթ օրը առաջնությունում կկայանան Ալբանիա-Շվեյցարիա, Ուելս-Սլովակիա և Անգլիա-Ռուսաստան հանդիպումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG