Մատչելիության հղումներ

Թոմաս Քենթը նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ


«Ասոշիեյթեդ փրես» գործակալության երկարամյա լրագրող Թոմաս Քենթը նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և իր լիազորությունները կստանձնի հունիսի 27-ին:

Քենթը մեծ փորձ ունի լրատվամիջոցների կառավարման, միջազգային լրագրության և լրագրության չափանիշների զարգացման գործում: Նա աշխատել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունում 1972 թվականից՝ ծառայելով որպես Մոսկվայի բյուրոյի ղեկավար, Միջազգային խմբագիր, Գործադիր խմբագրի տեղակալ և Չափանիշների խմբագիր: Այս պաշտոններում նա առանցքային դեր է խաղացել «Ասոշիեյթեդ փրես» գործակալության՝ լիարժեք թվային լրատվական կազմակերպության փոխակերպման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG