Մատչելիության հղումներ

Ակտոբեում այսօր ևս հինգ զինյալ է սպանվել


Ղազախստան - Իրավապահները Ակտոբեում հատուկ գործողություններ են իրականացնում, 10-ը հունիսի, 2016թ.
Ղազախստան - Իրավապահները Ակտոբեում հատուկ գործողություններ են իրականացնում, 10-ը հունիսի, 2016թ.

Ղազախստանի Ակտոբե քաղաքում այսօր առավոտյան հատուկ գործողությունների ժամանակ հինգ ահաբեկիչ է սպանվել, հայտարարել է երկրի Ազգային անվտանգության ծառայությունը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղազախստանի ԱԱԾ-ը, փոխանցում է, որ զինյալները թաքնվել են Նեկրասովի փողոցի շենքերից մեկի բնակարանում։ «Հանձնվե՛լ» հրամանին նրանք պատասխանել են ոստիկանների վրա կրակելով։ Փոխհրաձգության ժամանակ չորս զինյալ է սպանվել։

Աղբյուրը նշում է, որ քաղաքի մեկ այլ հատվածում փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաև ահաբեկիչների համախոհներից մեկը։ Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան։ Երկու ոստիկան ստացել է թեթև վնասվածք։

Հակաահաբեկչական գործողությունները քաղաքում շարունակվում են։

Այս շաբաթ Ակտոբեում զինյալների հարձակումների, փոխհրաձգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Երեկ Ղազախստանում սգո օր էր հայտարարված: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ցավակցական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG