Մատչելիության հղումներ

Ալիևը չեղարկել է Բունդեսթագում իր հանդիպումները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Գերմանիա այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղյալ է հայտարարել Բունդեսթագում նախօրոք պլանավորված հանդիպումները` ի նշան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևը, շեղվելով արարողակարգից, հրաժարվել է նաև Բունդեսթագում հանդիպել գերմանա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։

«Խազար» ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հալիլ Աքընջին հայտարարել է, թե չեղյալ հայտարարելով հանդիպումները Բունդեսթագում՝ Ադրբեջանի նախագահը «մեսիջ է ուղարկել աշխարհին, որ անարդարությունն անպատիժ չի մնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG