Մատչելիության հղումներ

logo-print

Բանակցություններ են ընթանում հայկական սահմանը հատած ադրբեջանցի կնոջը վերադարձնելու համար


Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Ադրբեջանի քաղաքացի Քյուբրա Ալեքպերովան, հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հայկական կողմում։

Նախնական տեղեկություններով՝ կինը մոլորվելով է հատել սահմանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին փոխանցեց, որ իրենք տեսակցել են կնոջը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, կողմերի միջև բանակցություններ են ընթանում կնոջ հայրենադարձումը իրագործելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG