Մատչելիության հղումներ

Ռոդ Այլենդի Սենատը քվեարկել է Հայոց ցեղասպանության պատմությունը կրթական ծրագրում ընդգրկելու օգտին


ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն առաջիկայում կքննարկի Հոլոքոստն ու մյուս ցեղասպանությունները պատմության կրթական ծրագրերում ներառելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով providencejournal.com-ը, օրենքն արդեն իսկ հավանություն է ստացել Սենատում, որի անդամները միաձայն` 36 կողմ և ոչ մի դեմ ձայնով քվեարկել են դրա օգտին:

Օրենքը նախատեսում է միջնակարգ և ավագ դպրոցների կրթական ծրագրերում ներառել Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայի, Իրաքի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում օրենքի ընդունման պարագայում թեման կներառվի 2017-2018 թվականների դպրոցական կրթական ծրագրերում:

Օրենքի առաջատար հովանավորներից սենատոր Գեյլ Գոլդինը նշել է. - «Երբ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում գլոբալ առումով, ականատեսն ենք լինում պատերազմի հետևանքներին, կարևոր է, որ այդ ամենը դիտարկվի ավելի լայն պատմական կոնտեքստում, որպեսզի մեր երեխաներն էլ հասկանան ցեղասպանությունների և Հոլոքոստի երկարատև ազդեցությունը, որպեսզի մենք այլևս չկրկնենք պատմությունը»:

ԱՄՆ յոթ նահանգներ` Կալիֆորնիան, Ֆլորիդան, Իլինոյսը, Միչիգանը, Նյու Յորքը, Նյու Ջերսին և Փենսիլվանիան արդեն ունեն նման օրենքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG