Մատչելիության հղումներ

logo-print

51 մլն դրամ՝ Արմավիրի մարզում կարկուտի և քամու հետևանքների վերացման համար


Մայիսի 23-ի ուժեղ քամու և կարկուտի հետևանքները Արևիկ գյուղում

Մայիսի 23-ի ուժեղ քամու և կարկուտի հետևանքները Արևիկ գյուղում

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքների վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51 միլիոն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին:

Հովիկ Աբրահամյանի Արմավիրի մարզ աշխատանքային այցի շրջանակում վարչապետին են ներկայացվել կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: Գումար կհատկացվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաև Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG