Մատչելիության հղումներ

Բաղանիսի գյուղապետ. Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը


Բաղանիս, արխիվ
Բաղանիս, արխիվ

Հունիսի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Գյուղապետը նշել է, որ վնասվել են տանիքներ և լուսամուտներ:

«Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին, այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը», - գրել է Սահակյանը՝ նշելով. - «Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG