Արգելված խթանիչ օգտագործելու պատճառով ռուսական թենիսի աստղ Մարիա Շարապովային արգելվեց երկու տարի զբաղվել սպորտով:
Թենիսի միջազգային ֆեդերացիայի որոշման համաձայն՝ Շարապովան կարող է մեծ սպորտ վերադառնալ 2018 թվականի հունվար 26-ից հետո միայն:
Թենիսիստուհին դիմել է վերաքննիչ դատարան՝ պնդելով, որ վճիռը «անարդարացիորեն խիստ է»:
Չնայած այս արգելքին՝ Nike ընկերությունը կվերսկսի համագործակցությունը Շարապովայի հետ: