Մատչելիության հղումներ

Խիդաշելին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ համարձակ քայլեր է ակնկալում


Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի, արխիվ

Համարձակ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին՝ ցույց տալով Ռուսաստանին, որ ինքը չէ քաղաքականություն թելադրողը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Նա ընդգծել է, որ իր երկրի անվտանգությունը «հիմնարար հարց է Եվրոպայի անվտանգության համար», և «չկա խաղաղություն Եվրոպայում՝ առանց Վրաստանի խաղաղության և անվտանգության այդ կառույցին նրա մաս կազմելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG