Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Ֆրանսիայի Սենատի նիստ, արխիվ

Ֆրանսիայի Սենատի նիստ, արխիվ

Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել այն բանաձևին, որով կոչ է արվում մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը:

Կողմ է քվեարկել 302 սենատոր, դեմ՝ 16-ը:

Փաստաթուղթը, որը խորհրդատվական բնույթ ունի, հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ Եվրամիության ղեկավարության հետ պատժամիջոցների հարցը քննարկելիս պահանջել պատժիչ ռեժիմի աստիճանական մեղմացում՝ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի իրագործման ընթացքին համապատասխան, ինչպես նաև խորհրդարանականների դեմ անհատական պատժամիջոցների չեղարկում:

Փաստաթղթի հեղինակներն այն կարծիքին են, որ տնտեսական ոլորտում պատժամիջոցների աստիճանական մեղմացումը և քաղաքական ոլորտում դրանց վերանայումը կնպաստի Մինսկի համաձայնությունների կատարման հարցում առաջընթացի հասնելուն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նման բանաձև էր ընդունել նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը:

XS
SM
MD
LG