Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, այսօր ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ. Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա. Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG