Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկեց ընտրարշավը


Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Վրաստանում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նախագահական վարչակազմի կայքում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Օրենսդիր մարմնի տեղերի համար, նախնական տվյալներով, կպայքարեն 30-ից ավելի կուսակցություններ: Կուսակցությունների գրանցումը կշարունակվի ընդհուպ մինչև օգոստոս: Բացի այդ, հոկտեմբերի 8-ին կանցկացվեն նաև Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները:

Երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցություններն արդեն քարոզչական պլակատներ փակցնելու և քարոզչության իրավունք ունեն, բացի այդ, ուժի մեջ է մտել վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը: Նաև սկսել է գործել կուսակցությունների նախընտրական արշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության արգելքը:

Ինչպես նշում է Sputnik-ը, սա ամենաերկար ընտրարշավը կլինի ժամանակակից Վրաստանի ամբողջ պատմության ընթացքում:

XS
SM
MD
LG