Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունի քաղաքի մատույցներում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտունի քաղաքի մատույցներում, ապրիլ, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG