Մատչելիության հղումներ

Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի սահմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է:

«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում է Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը:

Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:

XS
SM
MD
LG