Մատչելիության հղումներ

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն


Գերմանական արտգործնախարարություն է կանչվել թուրք բարձրաստիճան պաշտոնյա՝ քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի արձագանքները: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրը:

«Գերմանիան հստակ ընդգծել է, որ Թուրքիայից հնչող վերջին մեկնաբանությունները՝ գերմանացի օրենսդիրների հասցեին, անընդունելի են» ,- Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

XS
SM
MD
LG