Մատչելիության հղումներ

«Նավթոգազ Ուկրաինա»-ն «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները


Գազի կոմպրեսորային կայան Ուկրաինայում, արխիվ
Գազի կոմպրեսորային կայան Ուկրաինայում, արխիվ

Ռուսական «Գազպրոմ»-ը հայտարարում է, թե «Նավթոգազ»-ից նամակ է ստացել, որում ուկրաինական ընկերությունը խնդրում է վերսկսել ռուսական գազի մատակարարումները:

Ըստ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ խոսքը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի և 2017-ի առաջին կիսամյակի մասին է: «Ուկրաինական ընկերության տրամադրության փոփոխությունը հասկանալի է. Եվրոպայի պահուստների օրական ծավալները հունիսին կրճատվել են 6․4 անգամ՝ մայիսի համեմատ, և 16․8 անգամ՝ ապրիլի համեմատ»,- ասել է Միլլերը:

«Նավթոգազ Ուկրաինա»-ն հաստատել է, որ նամակով «Գազպրոմ»-ին խնդրել է վերսկսել գազի մատակարարումները: Երկուշաբթի օրը «Նավթոգազ Ուկրաինա»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը հայտարարել է, որ հնարավոր է համարում ռուսական գազի գնումը երրորդ եռամսյակից՝ զեղչերի տրամադրման պայմանով:

Կիևը դադարեցրել է ռուսական գազի գնումները անցյալ տարվա նոյեմբերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG