Մատչելիության հղումներ

Թուրքիան սպառնում է դադարեցնել ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձայնագրի գործողությունը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է դադարեցնել ռեադմիսիայի (հետընդունման) մասին Եվրամիության հետ համաձայնագրի գործողությունը, եթե Շենգենյան գոտու հետ վիզայի ազատականացման հարցով պայմանավորվածություն ձեռք չբերվի: Այս մասին նա խոսել է թուրքական ТRТ հեռուստաընկերության եթերում:

«Եվրոպայի դիրքորոշումը մեր հարցով նվազեցում է Եվրամիության նկատմամբ թուրքերի վստահության մակարդակը. Մենք վճռականությամբ շարունակում ենք աշխատանքները եվրաինտեգրման ուղղությամբ և ցանկանում ենք արդյունքների հասնել վիզայի չեղարկման գործում»,- ասել է թուրք նախարարը:

«Վիզայի ազատականացման հարցով առաջընթացի բացակայության դեպքում Թուրքիան ստիպված կլինի դադարեցնել ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի գործողությունը», - հայտարարել է Չավուշօղլուն:

Այդ համաձայնագիրը վիզայի չեղարկման գլխավոր պայմաններից մեկն է, և դրա գործողության դադարեցումը կարող է շոշափելիորեն ազդել մարտի 18-ին Բրյուսելում Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG