Մատչելիության հղումներ

Transparency International․ Յանուկովիչի գործով հետաքննությունը պասիվ է


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, հունիս, 2015թ․
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ, հունիս, 2015թ․

Transparency International հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը Ուկրաինայի իրավապահ մարմիններին մեղադրում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավորների գործերով հետաքննության ընթացքում անգործության դրսևորելու մեջ:

«Այսօր արդեն 2016 թվականի երկրորդ կեսն է, իսկ ուկրաինական իրավապահ համակարգը որևէ արդյունքի չի հասել: Կազմակերպիչների և պաշտոնյաների մասով չկա գեթ մեկ մեղադրական վճիռ, պետությանը չի վերադարձվել անգամ մեկ դոլար»,- ասվում է "Transparency International Украина"-ի տարածած հայտարարությունում:

Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հարուցվել է մի քանի քրեական գործ: Նա մեղադրվում է 2014 թվականին Մայդանում տեղի ունեցած սպանություններին մասնակցելու, փողերի լվացման, կաշառք ստանալու, պետական ունեցվածքի մսխման և հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:

Յանուկովիչը, ով գտնվում է Ռուսաստանում, բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG