Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:

Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ և ամբողջական ապաքինում:

«Ժառանգություն»-ն «անընդունելի է համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ»:

«Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր իրավունքների համար և կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անհապաղ կբացահայտվեն և կստանան իրենց արժանի պատիժը», - ասված է «Ժառանգության» հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG