Մատչելիության հղումներ

logo-print

Իրավիճակը շփման գծում հանգիստ է մնում


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, կրակոցները կրել են անկանոն բնույթ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը չեն պատասխանել հակառակորդի սադրիչ քայլերին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG