Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը


Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը Պրահայում, 30-ը հունվարի, 2014թ.
Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը Պրահայում, 30-ը հունվարի, 2014թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի կժամանի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG