Մատչելիության հղումներ

ԼՂ օմբուդսմենը հանդես է եկել պատգամավորի նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարությամբ


«Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել», - հայտարարել է ԼՂ օմբուդսմենը՝ շարունակելով․ - «Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն»:

Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպան Ռուբեն Մելիքյանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:

«ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին», - նաև ասված է տարածված հայտարարությունում:

XS
SM
MD
LG