Մատչելիության հղումներ

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:

Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ-Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում՝ ԻՊ-ի զինյալների հետ սեռական հարաբերություններ ունենալուց հրաժարվելու համար: «Հարյուրավոր մարդիկ կանգնել և դիտում էին նրանց մահապատիժը», - պատմել է ալ-Մալան, - «Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:

Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օգտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ: Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG