Մատչելիության հղումներ

Զինյալների հարձակում, փոխհրաձգություններ Ղազախստանում․ կան տասնյակ սպանվածներ


Ղազախստան, Ակտոբե

Ղազախստան, Ակտոբե

Ղազախստանի Ակտոբե քաղաքում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ևս հինգ ծայրահեղական է ոչնչացվել, երկուսը՝ ձերբակալվել, հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով գերատեսչությունը, հայտնում է, որ զինյալները սպանվել են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Գողացված զենքի մեծ մասն առգրավված է։

Ակտոբեում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարված։ Երկրի զինված ուժերն անցել են ուժեղացված ծառայության։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, Ակտոբեում դեռ պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն՝ «կարմիր» աստիճանը։

Քիչ առաջ Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ երկրի ոստիկանությունը շարունակում է որոնել ծայրահեղականների։ «Մենք ունենք 12 սպանված և վեց վիրավոր։ Մոտ 6-7 ծայրահեղականի էլ դեռ որոնում ենք։ Նրանց ձեռքին կա հինգ միավոր զենք», - ասել է նախարարը՝ նշելով, որ միանշանակ տեղի ունեցածը ահաբեկչություն է։

Երեկ Ակտոբեում ահաբեկիչները հարձակվել էին զենքի երկու խանութի և զորամասի վրա։ Հատուկ գործողությունների ընթացքում ուժայինները չորս զինյալի են ոչնչացրել, յոթին՝ ձերբակալել։

Հարձակման ժամանակ երեք քաղաքացիական անձ և երեք զինվորական է սպանվել, տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG