Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

«Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ», - այսօր հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստարաբաժանումներ, պաշտպանական դիրքեր:

«Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին», - ասված է հաղորդագրությունում:

Երեկ Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը նշված խնդիրները քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG