Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ին կայացած Միսս Ամերիկա գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել ամերիկյան զինված ուժերի 26-ամյա սպա, մասնագիտությամբ` ՏՏ վերլուծաբան Դեշոնա Բարբերը:

Բարբերը ծառայում է ԱՄՆ զինված ուժերում 17 տարեկանից: Նրա ծնողները և ընտանիքի մյուս զավակները նույնպես զինծառայողներ են: Նրա հայրը ծառայել է Իրաքում` սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո այդ երկրում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ:

Նախքան մրցույթի եզրափակիչ փուլը The Washington Post-ին տված հարցազրույցում Բարբերն ասել էր, որ մասնակցելով մրցույթին` ինքը փորձում է կոտրել ստերեոտիպերը ոչ միայն Միսս ԱՄՆ մրցույթում, այլ նաև ԱՄՆ Զինված ուժերում:

«Մենք [կին զինծառայողներս] կարող ենք լինել կանացի, կարող ենք մասնակցել գեղեցկության մրցույթների, կարող ենք մոդելներ լինել: Երկու կողմում էլ կաղապարներ կան, և կարծում եմ, որ արդեն իսկ իմ մասնակցությամբ այս մրցույթին ես կոտրում եմ դրանք», - նշել է նա:

Դեշոնա Բարբերը մասնագիտությամբ ՏՏ վերլուծաբան է: Նա Վիրջինիայի պետհամալսարանի շրջանավարտ է: Ըստ Միսս ԱՄՆ կայքում հրապարակված նրա պաշտոնական կենսագրության, Բարբերը 988-րդ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման պետն է Ֆորտ Միդում:

XS
SM
MD
LG