Մատչելիության հղումներ

ԱԻՆ․ Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-10-ը Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ը էապես չի փոխվի, հունիսի 8-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 6-10-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG