Մատչելիության հղումներ

logo-print

Մատվիենկո․ Անհրաժեշտ է կասեցնել Ռուսաստանի և Բելառուսի առևտրաշրջանառության անկումը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պետք է ջանքեր գործադրեն՝ երկկողմ առևտրաշրջանառության նկատելի անկումը կասեցնելու ուղղությամբ։

Հունիսի 4-ին Մինսկ կատարած այցի ժամանակ Մատվիենկոն նշել է, որ երկու երկրների արժույթների փոխարժեքների անկման և «համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի» հետևանքով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 15 տոկոսով։

Մատվիենկոն նաև հայտարարել է, որ երկու երկրների սերտ տնտեսական կապերի շնորհիվ հնարավոր է եղել կանխել տնտեսական ճգնաժամի ավելի ծանր հետևանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG