Մատչելիության հղումներ

Չինաստանը վերահաստատում է իր գերիշխանության պնդումները Հարավ-Չինական ծովի նկատմամբ


Չինաստանը վերահաստատել է իր գերիշխանությունը Հարավ-Չինական ծովի վիճելի տարածքի նկատմամբ՝ ի հակառակ ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններին, թե Պեկինը կարող է մեկուսացման մեջ հայտնվել, եթե շարունակի տարածաշրջանի «միլիտարիզացիան»։

Չինաստանի ծովակալ Սան Ջիանգուոն, ելույթ ունենալով Սինգապուրի անվտանգության համաժողովում, մասնավորապես, ասել է․ - «Մենք խնդիրներ չենք ստեղծում, սակայն մենք նաև չենք վախենում խնդիրներից»։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Չինաստանի հարևան Մոնղոլիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Պեկինը չպետք է հակաօդային պաշտպանության իդենտիֆիկացման գոտի (ADIZ) ստեղծի Հարավ-Չինական ծովի օդային տարածքում, քանի որ այդ քայլը «պրովոկացիոն բնույթ ունի և կարող է ապակայունացնել իրավիճակը»։

Չինաստանը պնդում է, որ Հարավ-Չինական ծովի ողջ տարածքը պատկանում է իրեն, մինչդեռ Բրունեյը, Մալայզիան, Ֆիլիպինները, Թայվանը և Վիետնամը նույնպես պնդում են, որ ծովի որոշակի հատվածներ պատկանում են իրենց։

Այս ծովի տարածքով ամեն տարի միլիարդավոր դոլարների հասնող ապրանքաշրջանառություն է կատարվում, և ծովի նկատմամբ գերիշխանությունը ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մեծ նշանակություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG