Մատչելիության հղումներ

ՊՆ-ում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի ՀԽ նիստը


ՊՆ վարչական համալիրում, 4-ը հունիսի, 2016թ․
ՊՆ վարչական համալիրում, 4-ը հունիսի, 2016թ․

Այսօր ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ից ստացված հաղորդմամբ, նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

«ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը»,- նշված է տարածված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG