Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի ընդունած բանաձևն Էրդողանի համար ազդանշան չէ, որ Եվրոպայի հետ բարեկամությունն ավարտվել է, ասել է՝ «Կարծում եմ, դա պարզապես Գերմանիայի խորհրդարանի կամարտահայտությունն է, Բունդեսթագի որոշումն այդպես ենք դիտարկում»:

Լավրովն ասել է նաև, թե ենթադրում է, որ վերջին հաշվով դա կապված է նաև Թուրքիայի մոտեցումների հետ, որը չի ցանկանում իրական գործընկեր լինել մի շարք հարցերում, պարբերաբար սկանդալներ է սարքում, վիրավորում է իր գործընկերներին, այդ թվում՝ եվրոպական: ՌԴ ԱԳ նախարարն ասել է, թե իր կարծիքով՝ Բունդեսթագի որոշմանը Թուրքիայի արձագանքը լիովին անհամարժեք էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG