Մատչելիության հղումներ

Պայթյուն՝ Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ


Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը զգալի վնաս է հասցրել շենքին, 4-ը հունիսի, 2016թ․

Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը զգալի վնաս է հասցրել շենքին, 4-ը հունիսի, 2016թ․

Այսօր՝ ժամը 00:40–ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի գլխավորությամբ։

ՔԿ-ից ստացված հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ պայթուցիչ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթյունից վնասվել են շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը` պատճառելով զգալի չափերի վնաս:

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրգործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG