Մատչելիության հղումներ

Պորոշենկոն լավատես է մնում, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը կարող է չեղարկել 2016-ին


Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմը կարող է չեղարկվել արդեն այս տարի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի և՛ [Եվրոպական] խորհրդարանը, և՛ խորհուրդը քննարկեն հարցը մինչև ամառ: Չի բացառվում, ցավոք, որ դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերին: Սակայն ես մնում եմ լավատես այն առումով, որ 2016 թվականին Ուկրաինան կստանա առանց մուտքի արտոնագրի ռեժիմ», - ասել է Պորոշենկոն Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավաստիացրել է, որ այդ հարցի շուրջ «բացասական ազդակներ գոյություն չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG