Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ․ «Ժամանակն է կանգնեցնել Հայաստանին»


«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է մեկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նա ասել է, թե եկել է ժամանակը կանգնեցնելու Հայաստանին, որը «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛կ հավաքվում, մե՛կ ցրվում է: Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի այդ հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին», - Յըլդըրըմի խոսքերն է մեջբերում APA-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG