Մատչելիության հղումներ

Միջերկրականում 700 փախստականի տեղափոխող նավ է խորտակվել


Փախստականներ Միջերկրական ծովում, արխիվ
Փախստականներ Միջերկրական ծովում, արխիվ

Միջերկրական ծովում խորտակվել է 700 միգրանտների տեղափոխող նավ: Նավը շրջվել է հունական Կրետե կղզու հարավային ափամերձ ջրերում:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: «Այս պահի դրությամբ փրկված է 250 մարդ», - ասվում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության հաղորդագրությունում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 205 հազար միգրանտ և փախստական: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Միջերկրականում զոհվածների թիվը գերազանցում է հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG